Թեհրանի նախկին դատախազին 135 հարվածներով կպատժեն հանրային միջոցները վատնելու համար
Международные новостиԹեհրանի նախկին գլխավոր դատախազ Սայիդ Մորթազավին գանակոծման Է դատապարտվել հանրային ֆոնդերի յուրացման ու վատնման համար այն ժամանակաշրջանում, երբ նա զբաղեցնում Էր Իրանի սոցիալական ապահովության ծրագրերի ղեկավարի պաշտոնը:
Այդ մասին հայտնել են իրանական ԶԼ Մ-ները:
Ընդ որում՝ Մորթազավին 70 հարված կստանա հանրային միջոցների անօրինական յուրացման ու եւս 65 հարված՝ ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի եւ վատնումների համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: