Մոսկվայում 30 չվերթ հետաձգվել և չեղարկվել է վատ եղանակի պատճառով
Международные новостиՄոսկովյան «Դոմոդեդովո» և «Շերեմետյեվո» օդանավակայաններում 30 չվերթ հետաձգվել և չեղարկվել է վատ եղանակային պայմանների պատճառով:
Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով Яндекс.Расписание-ին:
Նշվում է, որ «Դոմոդեդովո»-ում հետաձգվել է 9 և չեղարկվել 4 չվերթ, իսկ «Շերեմետյեվո»-ում հետաձգվել է 12 և չեղարկվել 5 չվերթ:
Նույն ժամանակ Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությունը վերահսկողության տակ է վերցրել մայրաքաղաքի օդանավակայանների իրավիճակը: