Գերմանիան գրկաբաց ընդունում է ահաբեկիչների. Էրդողան
Международные новостиԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Գերմանիայի իշխանություններին` հայտարարելով, որ վերջիններս աջակցում են ահաբեկչական կառույցներիՆ. այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Նշենք, որ Գերմանիան մերժել է իր երկրում գտնվող և հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի թիմակիցներ հանդիսացող դատախազների`Թուրքիային արտահանձնելու մասին պահանջը:
«Գերմանիան ահաբեկչության դեմ պայքարելու փոխարեն գրկաբաց ընդունում է ահաբեկիչներին: Գերմանիայի այս պահվածքին մեծագույն մտահոգությամբ ենք հետևում»,- հայտարարել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: