Դեմիրթաշն ու քրդամետ կուսակցության ևս տասը պատգամավոր Թուրքիայում ձերբակալվել են
Международные новостиԹուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 9 պատգամավոր ձերբակալվել են: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Դեմիրթաշի ձերբակալությունը տեղ ի է ունեցել Դիարբեքիրում, Յուքսեքդաղինը` Անկարայում:
Ձերբակալությունները տեղի են ունեցել ահաբեկչության դեմ պայքարի գործով հետաքննության շրջանակում: Դեմիրթաշը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, թե ինչպես է ձերբակալվել սեփական տանը: Ավելի ուշ նրան տեղափոխել են ոստիկանական բաժանմունք:
Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ձերբակալվածների դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:
Ձերբակալված մյուս ինը պատգամավորներն են Շըրնաքից ընտրված պատգամավորներ Ֆերհաթ Էնջուն և Լեյլա Բիրլիքը, Հաքքարիի պատգամավորներ Սելմա Ըրմաքը և Աբդուլլահ Զեյդանը, Դիարբեքիրի պատգամավորներ Իդրիս Բալուքենը, Նուրսել Այդողանը և Զիյա իրը, Անկարայից ընտրված պատգամավոր Սըրրը Սուրեյյա Օնդերը և Մարդինից ընտրված պատգամավոր Գյուլսեր Յըլդըրըմը: