Համացանցում հայտնվել Է Սիրիայում ռուսական ուղղաթիռի խոցման տեսագրությունը
Международные новостиՀամացանցում հայտնվել են տեսակադրեր, որոնց ուղեկցող գրառումները դրանք ներկայացնում են որպես Սիրիայում ռուսական ուղղաթիռի վրա գրոհի նկարահանումներ: Նյութը հրապարակվել Է նոյեմբերի 4-ին WarNews24_7 Twitter-հաշվում, որը մասնագիտացած Է «թեժ կետերից» նորությունների բնագավառում, տեղեկացնում Է Արմենպրեսը:
Տեսագրության բացատրության մեջ նշված Է, որ ուղղաթիռը Հոմսի նահանգի արեւելքում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները՝ կառավարվող հրթիռի միջոցով:
Կադրերում երեւում Է, որ մի ուղղաթիռ կանգնած Է գետնին, մյուսը թռչում Է դեպի վեր: Այդ պահին հրթիռը խոցում Է առաջին ուղղաթիռը: Պայթյունից հետո սկսվում Է հրդեհ, այրվող ուղղաթիռից թանձր ծուխ Է բարձրանում: