Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը ուժի մեջ Է մտնում
Международные новостиՓարիզի համաձայնագիրը՝ միջազգային պայմանագիր, որի հետ են կապում հիմնական հույսերը կլիմայի գլոբալ փոփոխման դեմ պայքարի ոլորտում, ուժի մեջ Է մտնում փաստաթղթին միացած երկրների համար, տեղեկացնում Է Արմենպրեսը:
Ինչպես լրագրողներին հայտնել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, այս պահին համաձայնագիրը վավերացրել են 96 պետություններ: Նրա խոսքով՝ վերջին օրերին անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել են Դաիան, Ինդոնեզիան, Կորեայի Հանրապետությունը, Սաուդյան Արաբիան եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը:
Դյուժարիկը նշել Է, որ համաձայնագրի ուժի մեջ մտնելու առթիվ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հանդիպում կանցկացնի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: