Թուրքիայում ԵՄ անդամ երկրների դեսպանները հրատապ հանդիպում են կազմակերպել
Международные новостиԹուրքիայում ԵՄ անդամ երկրների դեսպանները հրատապ հանդիպում են կազմակերպել Անկարայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական ANF գործակալությունը:
Հանդիպման պատճառը քրդամետ Ժողովուրրդների դեմոկրատական կուսակցության անդամ 11 պատգամավորի ձերբակալությամբ երկրում ստեղծված մտահոգիչ դրությունն է: Ակնկալվում է, որ հանդիպումից հետո կարող են կարևոր որոշումներն ընդունվել:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներՍելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 9պատգամավոր ձերբակալվել են:
Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ձերբակալվածներիդեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու,հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչություննիրականացնելու» մեղադրանքներով: