Դիարբեքիրի պայթյունի զոհերի թիվն ավելացել է
Международные новостиԴիարբեքիրի Բաղլար գավառում նոյեմբերի 4-ի առավոտյան իրականացված պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է:
Այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը:
Թուրքայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ պայթյունի հետևանքով զոհվել է 8 մարդ` երկու ոստիկան և 6 քաղաքացիական անձ, վիրավորվել ավելի քան հարյուրը: Վիրավորներից մեկը, սակայն, ևս մահացել է, ինչի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի:
Պայթյունի վայր ժամանած մասնագետները ուսումնասիրության արդյունքում եզրակացրել են, որ օգտագործվել է 1 տոննա պայթուցիկ: Միկրոավտոբուսի պայթյունի հետևանքով վնասվել են մեծ թվով շենքեր:
Թուրքական իշխանությունները պայթյունի պատասխանատու են ճանաչել Քրդական բանվորական կուսակցությանը (PKK):