Պեկինի օդանավակայանում սմոգի և ամպամածության պատճառով մոտ 500 չվերթ է չեղյալ հայտարարվել
Международные новостиԱռնվազն 494 չվերթ է չեղյալ հայտարարվել Չինաստանի մայրաքաղաքի Շոուդու միջազգային օդանավակայանում ուժեղ սմոգի և ամպամածության պատճառով, հայտնում է «Չինաստանի միջազգային ռադիոն»:
Օդանավակայանի տվյալներով՝ տեղի ժամանակով 17:00-ին չվերթների միայն 43 տոկոսն է մեկնել նշանակության վայր: Եվս մի քանի տասնյակ ներքին և միջազգային չվերթ հետաձգվել է: Պեկինի արվարձաններում և քաղաքի մի քանի շրջաններում տեսանելիությունը չի գերազանցել 200 մետրը:
Շաբաթ օրը Պեկինում հայտարարվել է «նարնջագույն»՝ սմոգի պատճառով բարձր ահազանգ, սակայն ավելի ուշ՝ օրվա ընթացքում այն նվազեցվել է մինչև ավելի ցածր՝ «դեղին» մակարդակի: