Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները «շրիշակից ներքև են իջել». Մեդվեդև
Международные новостиՌուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն Իսրայելի Երկրորդ հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները հասել են «աննախադեպ ցածր կետի»:
«Անկեղծ ասած՝ երբ մենք սկսում էինք շփումները (ԱՄՆ) գործող վարչակազմի, ընտրված նախագահ Օբամայի հետ, ես չէի կարող պատկերացնել, որ դրանք կհասնեն այսպիսի աննախադեպ ցածր կետի»,- ասել է Մեդվեդևը:
Նրա խոսքով՝ երկրների հարաբերություններում եղել են շրջաններ, երբ եղել են համատեղ լուծվող ընդհանուր առաջադրանքներ, օրինակ՝ Իրանի շուրջ իրավիճակի կարգավորումը և ռազմավարական հարձակողական զենքի սահմանափակման մասին պայմանագիրը:
«Բայց ցավոք, այն բանի պատճառով, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, նախագահ Օբամայի վարչակազմի ջանքերի շնորհիվ՝ այդ հարաբերություններն ընկել են, ինչպես ասում են՝ շրիշակից ներքև, դրանք բոլորովին իջել են: Եվ դա մեր մեղքը չէ և մեր ընտրությունը չէ»,- ասել է Մեդվեդևը:
Սակայն, նրա խոսքով, Ռուսաստանը հետաքրքրված է, որ այդ հարաբերությունները նորմալ լինեն: