Սպիտակ տանը հերքել են ռուսական ցանց հաքերների ներթափանցման մասին հրապարակումը
Международные новостиԱՄՆ-ն կպատասխանի կիբերտիրույթում սպառնալիքներին, բայց չի պատրաստվում այդ պատասխանը նախապես քննարկել: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Մարկ Սթրոն:
Ավելի վաղ NBC News-ը, վկայակոչելով ամերիկյան հետախուզության անանուն աղբյուրի եւ գաղտնի փաստաթղթեր, հաղորդել էր, որ ամերիկյան «ռազմական հաքերները» ներթափանցել են ռուսական ենթակառուցվածքներ եւ պատրաստ են «հարված հասցնել, եթե հարկ լինի»:
Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ ԱՄՆ-ն կպաշտպանի իր շահերը եւ դա կանի «այն ժամանակ եւ այն վայրում, որոնք մենք կընտրենք», սակայն հանրությունը չպետք է կարծի, որ անպայման կիմանա, թե ինչ գործողություններ են ձեռնարկվում: