Ֆրանսիանում կալանավորել են բասկերի զինված ձախ արմատական ազգայնական կազմակերպության առաջնորդին
Международные новостиՖրանսիանում կալանավորել են բասկերի զինված ձախ արմատական ազգայնական կազմակերպության՝ ETA-ի առաջնորդ Միկել Իրաստորզային:
Իսպանիայի ՆԳՆ տվյալներով՝ Իրաստորզան կալանավորվել է Ֆրանսիայի հարավում ֆրանս-իսպանական հատուկ ծառայությունների համատեղ գործողության արդյունքում, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Կազմակերպությունը 2011-ին դադարեցրել էր Բասկերի երկրի (Ֆրանսիայի հարավային շրջաններից մեկը) անկախության համար պայքարը, բայց դրա անդամները հրաժարվել էին զենքը վայր դնել: Իրաստորզան ETA-ն գլխավորել էր 2015-ին: