ԵԱՀԿ մշտական խորհրդում ԱՄՆ դեսպանը դատապարտել է ադրբեջանցի ակտիվիստի դեմ վճիռը
Международные новостиԵԱՀԿ մշտական խորհրդում ԱՄՆ դեսպան Դանիել Բայերը դատապարտել է ադրբեջանցի երիտասարդ ակտիվիստ Ղիյաս Իբրահիմովի՝ 10 տարվա ազատազրկման մասին դատավճիռը:
«ԱՄՆ-ը մտահոգված է հոկտեմբերի 25-ին Ադրբեջանում NIDA շարժման ակտիվիստ Ղիյաս Իբրահիմովին 10 տարով ազատազրկելու որոշման կապակցությամբ: Այդ կալանքն ընկալվում է որպես քաղաքական հետապնդում: Amnesty İnternational-ի հայտարարության համաձայն՝ Իբրահիմովին խոշտանգումների են ենթարկել խոստովանական ցուցմունք կորզելու նպատակով:
Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում ազատել Իբրահիմովին եւ անքակտելի ժողովրդավարական իրավունքների իրականցման համար կալանավորված մյուս անձանց»,- ասել է Բայերը, փոխանցում է contact.az-ը:
Հիշեցնենք, որ Իբրահիմովն ու Բայրամ Մամեդովը կալանավորվել էին Բաքվում Հեյդար Ալիեւի արձանի վրա քաղաքական կարգախոսներ գրելու համար: Սակայն պաշտոնապես նրանց մեղադրում են թմրանյութերի ապօրինի վաճառքի համար: