Հարցում. Ադրբեջանցիների 1 տոկոսը պաշտպանում է ահաբեկչությունները
Международные новостиՄուսուլմանաբնակ երկրների ցուցակում Ադրբեջանը շարիաթի օրենքների ժողովրդականության ցուցանիշով զբաղեցնում է վերջին տեղը:
haqqin.az-ի փոխանցմամբ՝ ամերիկյան Pew Research Center-ի հետազոտությունները ցույց են տվել, որ հարցված ադրբեջանցիների 8 տոկոսը ցանկանում է,ո ր երկիրն ապրի շարիաթի օրենքներով: Ցածր ցուցանիշներ են նաեւ Ղազախստանում՝ 10, Թուրքիայում՝ 12, Ալբանիայում՝ 12 եւ Բոսնիա եւ Հերցեգովինայում՝ 15: Իսկ ահա Ռուսաստանում հարցվածների 42 տոկոսը կողմ է արտահայտվել շարիաթի օրենքներին: Նշենք, սակայն, որ հարցմանը մասնակցել է միայն մուսուլան ռուսաստանցիների շրջանում:
Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Աֆղանստանում: Այստեղ հարցվածների 99 տոկոսը կողմ է շարիաթի օրենքներով ապրելուն: Երկրորդ տեղում է Իրաքը՝ 91 տոկոս, եւ Պաղեստինը՝ 89 տոկոս:
Ընդհանուր առմամբ մուսուլմանները մերժում են հանուն իսլամի բռնություն կիրառելը եւ դեմ են մահապարտ ահաբեկիչներին: Ադրբեջանում հարցվածների 1 տոկոսը պաշտպանում է նման ահաբեկչությունները եւ կարծում է, որ դրանք արդար ուղի են իսլամի համար:
Ահաբեկչություններն ամենից շատ պաշտպանում են Պաղեստինում՝ 40 տոկոս, Աֆղանստանում՝ 39 տոկոս եւ Եգիպտոսում՝ 36 տոկոս: