Թուրքիայի վարչապետը մեղադրել է քրդամետ ընդդիմադիր կուսակցությանն ահաբեկչության ֆինանսավորման մեջ
Международные новостиShabat.am-ը գրում է.
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մեղադրել է քրդամետ ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանն ահաբեկչության ֆինանսավորման մեջ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Յըլդըրըմը հայտարարել է, որ կուսակցության ղեկավարությունը երկար տարիների հատկացրել է իրեն տրամադրվող պետական միջոցները ահաբեկչության ֆինանսավորմանը, ինչպես նաև մեղադրել կուսակցությանը Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապերի մեջ։
Ընդհանուր առմամբ այդ կուսակցությունից խորհրդարանում կա 59 պատգամավոր, որից 12-ը ձերբակալվել են ուրբաթ։ Նրանց թվում են կուսակցության համանախագահներ Ֆիգեն Յուկսեկդաղը և Սելահեթթին Դեմիրթաշը։ Նման քայլը բացատրվում է նրանով, որ նրանք չեն ներկայացել դատախազություն՝ ցուցմունք տալու համար։