«Վրացական երազանք»-ը հայտնել է խորհրդարանի ղեկավար պաշտոնների թեկնածուների անունները
Международные новостиՎրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» կուսակցությունը հայտնել է ղեկավար պաշտոնների թեկնածուների անունները:
Կուսակցության հայտարարության մեջ ասվում է, որ խորհրդարանի խոսնակի պաշտոնին հավակնում է Իրաքլի Կոբախիձեն, որը կուսակցության գործադիր քարտուղարն է: Փոխխոսնակի պաշտոնում առաջադրվել են Թամարա Չուգոշվիլին, Գեորգիա Վոլսկին, Զվիադ Ձիձիգուրին եւ Աջարիայի թեկնածու Իլյա Նակաշիձեն: Խորհրդարանական մեծամասնության ղեկավար կդառնա Արչիլ Թալաքվաձեն: