Ալմաթիում կինոթատրոն է այրվում
Международные новостиԱլմաթիում կինոթատրոն է հրկիզվել: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով քաղաքի ԱԻ ծառայությանը: Այրվում է Almaty Towers առեւտրի կենտրոնի շենքը, որի ներսում կա կինոթատրոն, ռեստորան, գրասենյակային շինություններ. տարհանվել է 80 մարդ:
Այրվում է 5-հարկանի շենքի տանիքը, վտանգ կա, որ կրակը կտարածվի ներքեւի հարկում գտնվող ռեստորանի ուղղությամբ:
Դեպքի վայր են ժամանել հրշեջներ, ոստիկաններ եւ շտապ օգնության մեքենաներ: