Ահաբեկիչները Դամասկոսում զինվորական հոսպիտալ են գնդակոծել
Международные новостиԶինված ավազակախմբերը կիրակի ականանետերից գնդակոծել են սիրիական Դամասկոս նահանգում գտնվող զինվորական հոսպիտալը։ Վիրավորվել է առնվազն 13 մարդ։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրին։
Հաղորդվում է, որ արձակվել է երկու ական, որոնք ընկել են «Տիշրին» հոսպիտալի տարածքում։ Ականներն արձակել են խմբավորումները, որոնք տեղակայված են Դումա քաղաքում, որը գտնվում է սիրիական մայրաքաղաքից մոտ 10 կմ հյուսիս-արևելք։