ՌԴ ԱԳՆ-ն կոալիցիային մեղադրել է Մոսուլում խաղաղ բնակչության մահվան մեջ
Международные новостиՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ԱՄՆ ղեկավարած կոալիցիային մեղադրել է Մոսուլում խաղաղ բնակչության մահվան մեջ:
«21-րդ դարի առաջատար գերտերությունների ղեկավարած հակաահաբեկչական կոալիցիան վերածվել է միջնադարյան սպանդանոցի, որտեղ առաջին հերթին տուժում է քաղաքացիական բնակչությունը: Մոսուլի բնակչությունը զանգվածաբար զոհվում է ինչպես ահաբեկիչների, այնպես էլ նրանց հակադրվող կոալիցիայի ուժերի պատճառով: Պարզվում է, որ քաղաքացիական բնակչության փրկության ոչ մի պլան չի մշակվել: Բացակայում են հումանիտար միջանցքներն ու տարհանումների կանոնակարգումը»,- գրել է նա Facebook-ում: