Ասադի զորքերի հարվածից 6 երեխա է զոհվել. իրավապաշտպաններ
Международные новостиՍիրիացի հակակառավարական ակտիվիստների տվյալներով՝ առնվազն 6 երեխա է զոհվել Բաշար Ասադի ուժերի կողմից Դամասկոսի արվարձանի գնդակոծման հետևանքով։ Եվս ավելի քան 25 երեխաներ վիրավորվել են։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Համաձայն Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների մոնիտորինգի սիրիական կենտրոնի՝ կառավարական զորքերը գնդակոծել են ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջանը։ Մի քանի արկեր ընկել են Հարաստա քաղաքի մանկապարտեզի վրա։