Իզմիրի քաղաքապետարանում ձերբակալություններ են տեղի ունեցել
Международные новостиԻզմիրի հանրապետական դատախազության կողմից գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում նոյեմբերի 7-ին ահաբեկչության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները ձերբակալություններ են իրականացրել Իզմիրի քաղաքապետարանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Գործողության շրջանակում ձերբակալվել է 15 կասկածյալ, ովքեր օգտագործել են ByLock հավելվածը: Քաղաքապետարանի ևս 7 աշխատակից որոնման մեջ է:
Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունն ավելի վաղ վերծանել էր ByLock հավելվածը,որի օգնությամբ ենթադրվում է, որ գյուլենական շարժման անդամները շփվել են միմյանց հետ:Ըստ թուրքական հետախուզական ծառայության տվյալների` ծրագրի միջոցով հաստատվել էԳյուլենի 53 հազար կողմնակցի ինքնություն: