Թուրքիայում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ևս մեկ պատգամավոր է կալանավորվել
Международные новостиԹուրքիայի փոխվարչապետ, կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ևս մեկ պատգամավորի կալանավորելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Կալանավորված պատգամավորը Նիհաթ Աքդողանն է, ում ձերբակալելու մասին ընդունված որոշումը չէր իրականացվել, քանի որ նա փախուստի մեջ էր: Քրդամետ կուսակցության պատգամավորին ոստիկանները կալանավորել են Հաքքարի մտնելու ճանապարհին:
Քուրթուլմուշը տեղեկացրել է, որ Աքդողանի ձերբակալությամբ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության փախուստի մեջ գտնվող պատգամավորների թիվը նվազել է երկուսի: