Շթայնմայերը մտահոգված է ԱՄՆ նախագահական ընտրությունների ընտրարշավի կապակցությամբ
Международные новостиԳերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը մտահոգված է ԱՄՆ նախագահական ընտրությունների ընտրարշավի կապակցությամբ: Այս մասին ասել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը, փոպանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«ԱԳ նախարարը մտահոգված է այն կապակցությամբ, թե ինչպես է ընթացել ԱՄՆ նախընտրական արշավը»,- ասել է Շեֆերը՝ հրաժարվելով հաստատել, որ նախարարն ավելի վաղ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին ատելություն հրահրող էր անվանել:
Շեֆերի խոսքով՝ Շթայնմայերը մտահոգված է այն կապակցությամբ, որ ԱՄՆ նախագահական ընտրարշավում հաստատված փաստերը, օբյեկտիվ գիտելիքը, թվում է, թե այլեւս դեր չեն խաղում քաղաքականության եւ քաղաքական գործիչների ելույթների ձեւավորման ժամանակ:
«Նախարարը նաեւ մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ Գերմանիայում նույնպես նմանատիպ միտում կա»,- հավելել է Շեֆերը: