Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշել Է արագացնել Brexit-ի գործարկումը
Международные новостиՄեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստում Է օրինագիծ, որը նպատակաուղղված Է ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալու պաշտոնական ընթացակարգի գործարկման արագացմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 7-ին հայտնել Է Sky news բրիտանական հեռուստաալիքը:
Անցած շաբաթ Լոնդոնի Բարձր ատյանի դատարանը որոշել Էր, որ, նախքան Brexit-ի ընթացակարգն սկսելը, Մեծ Բրիտանիայի կառավարությանը հարկավոր Է խորհրդարանի հավանությունը: Բրիտանական իշխանությունները դժգոհ են մնացել դատարանի որոշումից եւ հայտարարել Միացյալ Թագավորության Գերագույն դատարան բողոքարկում տալու մտադրության մասին: Նա, ինչպես սպասվում Է, պետք Է որոշում կայացնի մինչեւ ընթացիկ տարվա վերջը:
Ավելի վաղ վարչապետ Մեյը մտադրվել Էր այդ գործընթացն սկսել մինչեւ 2017 թվականի մարտի վերջը՝ Եվրամիության մասին պայմանագրի 50-րդ հոդվածի համաձայն՝ հարցը չներկայացնելով խորհրդարանի քննարկմանը: Սակայն Բարձր ատյանի դատարանի որոշումը նշանակում Է, որ այդ գործընթացը հետաձգվում Է անորոշ ժամանակով, որի ընթացքում կկայանան խորհրդարանական բանավեճեր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: