Աֆղանստանում ոչնչացվել են «Թալիբանի» առնվազն յոթ հրամանատարներ
Международные новостиԱֆղանստանի հարավում ոչնչացվել են «Թալիբան» արմատական շարժման առնվազն յոթ դաշտային հրամանատարներ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտնել Է Hama Press գործակալությունը:
Նրա տվյալներով՝ զինյալները ոչնչացվել են Գիլմենդի նահանգում հանրապետության ռազմաօդային ուժերի գործողության ընթացքում, նրանց թվում Է մոլլա Մաշարը՝ տարածաշրջանում թալիբների նախկին պարագլուխը:
Ինչպես նշում են փորձագետները, վերջին ժամանակներս ծայրահեղականների դիրքերի զգալի ամրապնդում Է նկատվում Աֆղանստանի արեւելյան եւ հարավային նահանգներում՝ Լոգարում, Նանգարհարում, Գիլմենդում, ինչպես նաեւ երկրի հյուսիսում՝ Քունդուզում, Ջաուզջանում եւ Փարվանում: Ըստ որում «Թալիբանի» դաշտային հրամանատարները եւ զինյալներն ավելի ու ավելի հաճախակի են հավատարմության երդում տալիս Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:-