Յըլդըրըմը հեռախոսազրույց է ունեցել ԵԽ նախագահի հետ
Международные новостиԹուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հեռախոսազրույցը կայացել է Շուլցի նախաձեռնությամբ: Կողմերը քննարկել են նոյեմբերի 4-ին կայացած հեռախոսազրույցից հետո Թուրքիայում տեղի ունեցած զարգացումները: Շուլցն ու Յըլդըրըմը խոսել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունների կարևորությունից` շեշտելով փոխադարձ երկխոսությունն ամենաբարձր մակարդակներում շարունակելու անհրաժեշտությունը:
Ավելի վաղ` նոյեմբերի 4-ին կողմերի միջև հեռախոսազրույցի ժամանակ Շուլցը քննադատել էր Թուրքիայի ընդդիմադիրԺողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահների ձերբակալության փաստը` ընդգծելով, որ նմանքայլով Թուրքիան հեռանում է ժողովրդավարության սկզբունքներից, իսկ Եվրոպայի հետ համագործակցությունը դառնումէ կասկածելի: