Գերմանիայում ԻՊ-ի հետ կապերի մեջ կասկածվող 5 մարդ է ձերբակալվել
Международные новостиԳերմանիայի Ներքին Սաքսոնիա եւ Հյուսիային Հռենոս Վեսթֆալեն դաշնային հողերում նոյեմբերի 8-ին հատուկ ծառայության աշխատակիցները 5 տղամարդու են ձերբակալել, որոնց կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ: Կառլսռուհեի դատախազությունը հաստատել է ձերբակալության մասին տեղեկությունները, փոխանցում է DW-ն:
Նրանց կասկածում են Սիրիայի տարածքում մարտական գործողությունների մասնակցելու մեջ: Գործողությունն ընթացել է մի քանի ամիս, դրանում քիչ դեր չի խաղացել Սիրիայից վերադարձած գրոհայիններից մեկի ցուցմունքը:
Ձերբակալվածներից մեկը 32-ամյա իրաքցի Աբու Վալաան է, որն առանցքային կերպար է Գերմանիայում ապրող իսլամիստների շրջանում: Նա կազմակերպում էր արմատական իսլամիստների տեղափոխությունը Սիրիա: Նրան օգնում էին 27-ամյա մի գերմանացի եւ 26-ամյա կամերունցի:
Կա եւս 2 ձերբակալված՝ 50-ամյա մի թուրք եւ 36-ամյա սերբիացի: