Ամերիկացի տիեզերագնացը ԱՄՆ նախագահական ընտրություններին քվեարկել է տիեզերքից
Международные новостиԱմերիկացի տիեզերագնաց Շեյն Կիմբրուգը ԱՄՆ նախագահական ընտրություններին քվեարկել է տիեզերքից։ Հիմա Քիմբուրգը գտնվում է Միջազգային տիեզերակայանում։ Yahoo News-ի փոխանցմամբ, Կիմբուրգն իր ընտրությունն արել է ընտրություններից մի քանի օր առաջ։ Թե ում է նա տվել իր ձայնը, չեն հայտնում։
Պորտալը նշում է, որ ՆԱՍԱ-ի տիեզերագնացների համար, որոնք ընտրությունների օրը տիեզերքում են գտնվում, քվեարկության գործընթացը սկսվում է մեկ տարի առաջվանից։ Այդ ընթացքում նրանք կարող են որոշել, թե որ ընտրություններին են ցանկանում մասնակցել ու դրա համար քվեարկության հատուկ թերթիկ ստանալ։