Ռուսաստանի օդատիեզերական ուժերը ավիահարվածներ են հասցրել
Международные новостиՍիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարական ռազմական օդուժը ավիահարվածներ է իրականացրել Իդլիբ նահանգի բնակավայրերում` ընդդիմադիրների դիրքերի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը` հղում անելով թուրքական «Անադոլու» գործակալությանը:
Նահանգի քաղաքացիական պաշտպանության վարչության ներկայացուցիչ Օմեր Ուլվանը հայտարարել է, որ ավիահարվածի հետևանքով տուժածների թիվը հասնում է տասնյակների: Զոհերի թվում կա 7 երեխա և մեկ հղի կին:
Նշվում է, որ սիրիական օդուժը և Ռուսաստանի օդատիեզերական ուժերը ավիահարվածներ են հասցրել Բիննիշ թաղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով ևս տուժողներ են գրանցվել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ կառավարական բանակի իրականացրած ռմբակոծության հետևանքով մանկապարտեզ էր վնասվել, վեց երեխա զոհվել էր: