Շտայնմայերն անհասկանալի է համարում Գերմանիայի դեմ Թուրքիայի հայտարարությունները
Международные новостиԳերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հերքել է Թուրքիայի գործընկերոջ` Մևլութ Չավուշօղլուի հայտարարություններն այն մասին, թե Գերմանիան աջակցում է ահաբեկչությանը և Քրդական բանվորական կուսակցությանը (PKK): Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle լրատվամիջոցը:
«Կարծում եմ, Անկարան շատ լավ գիտի, որ իրականում հակառակն է»,- ասել է Շտայնմայերը` նշելով, որ PKK-ն և Թուրքիայում գործող այլ ծայրահեղական խմբավորումները Գերմանիայում արգելված են: «Հետևաբար չեմ կարողանում հասկանալ Գերմանիայի դեմ Թուրքիայի արած հայտարարությունները»,- ասել է նա:
Շտայնմայերը կարծիք է հայտնել, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջմանը հաջորդած զարգացումները պետք է կատարվեն օրինական պետության սկզբունքներին հավատարիմ: Նա անընդունելի է համարել Թուրքիայում զանգվածային ձերբակալությունները և քննադատել է նախօրեին քրդամետ կուսակցության պատգամավորների կալանավորումը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նոյեմբերի 8-ին մեղադրել է Գերմանիայինահաբեկչությանն աջակցելու մեջ: Արտգործնախարարը հայտարարել է, որ Գերմանիան մշտապես եղել է ոչ թե Թուրքիայիկողմից, այլ Թուրքիայի դեմ նախաձեռնությունների կողքին: Չավուշօղլուն հայտարարել է, որ մինչ օրս թուրքական կողմըԳերմանիայից պահանջել է իրեն հանձնել Քրդական բանվորական կուսակցո ւթյան (PKK) 4 հազարից ավել անդամի,սակայն նրանցից ոչ մեկին գերմանական կողմը չի հանձնել պաշտոնական Անկարային: Թուրքիայի արտգործնախարարիխոսքով` քուրդ զինյալները Գերմանիայի տարբեր շրջաններում գումար են հավաքում, և Գերմանիայի ղեկավարությունըքաջատեղյակ է այդ փաստից: «Պատահական չէ, որ բոլոր ահաբեկիչները նախընտրում են Գերմանիան: Այժմ էլԳերմանիան գրկաբաց ընդունում է գյուլենականներին: Թուրքիայում ահաբեկչական գործողություններ իրականացնողահաբեկիչներին ամենամեծ աջակցություն ցուցաբերած երկիրը Գերմանիան է»,- հայտարարել է Չավուշօղլուն: