Կրեմլում հուսադրող են համարել Թրամփի առաջին հայտարարությունները
Международные новостиԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի առաջին հայտարարությունները ռուս-ամերիկյան հարաբերությունների տեղաշարժման հույս են ներշնչում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, «Ինտերֆաքս»-ին հայտարարել Է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Համենայն դեպս, դա հույս Է տալիս, որ, գուցե, մեզ հաջողվի ինչ-որ թեկուզեւ վեհերոտ քայլեր անել դեպի մեր հարաբերությունների բարելավումը»,- ասել Է Պեսկովը՝ մեկնաբանելով շահագրգիռ բոլոր պետությունների հետ հարաբերությունները զարգացնելու մտադրության վերաբերյալ Թրամփի արած հայտարարությունը:
Նախագահի մամուլի քարտուղարը նշել Է, որ ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքները չեն նշանակում, թե Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերություններում վիճելի հարցերը մի ականթարթում կլուծվեն: «Հիմարություն կլիներ այդպես կարծել: Բայց գլխավորը քաղաքական կամք ունենալն Է եւ վիճելի հարցերը բանակցությունների միջոցով, այլ ոչ թե առճակատման կամ ինչ-որ անհեթեթ ահաբեկումների միջոցով լուծելու մտադրությունը»,- նշել Է Պեսկովը: