Գրեթե 42 հազար մարդ Է լքել Մոսուլը ազատագրման գործողության սկսվելուց ի վեր
Международные новостиԳրեթե 42 հազար բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց տները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից իրաքյան Մոսուլի ազատագրման գործողության սկսվելուց ի վեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը հաղորդվում Է Իրաքում Միգրացիայի միջազգային կազմակերպության առաքելության պաշտոնական կայքում:
«Ներկայում 6 հազար 988 ընտանիք (41 հազար 988 մարդ) Է տեղափոխվել Մոսուլի շրջանում շարունակվող գործողության հետեւանքով, որն սկսվել Է 2016 թվականի հոկտեմերի 17-ին»,-ասվում Է կազմակերպության հաղորդագրության մեջ:
Վերաբնակների մեծամասնությունը գտնվում Է ճամբարներում եւ շտապ տեղավորման կետերում:
Իրաքի հյուսիսում ԻՊ-ի զինյալներից Մոսուլի ազատագրման գործողությունը, որոնք քաղաքը գրավել են 2014 թվականին, շարունակվում Է հոկտեմբերի 17-ից: Դրան մասնակցում են Իրաքի զինվորականները, տեղի աշխարհազորայինները, քրդական զինված կազմավորումները, ինչպես նաեւ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: