Կալֆոռնիայում եւ Օրեգոնում բողոքի ակցիաներ են տեղի ունենում Թրամփի ընտրվելու դեմ
Международные новостиՀանրապետական Դոնալդ Թրամփի հակառակորդները բողոքում են Կալիֆոռնիայի Օքլենդ եւ Բերքլի քաղաքներում՝ հրաժարվելով նրան նոր նախագահ ճանաչել, նաեւ բողոքի ակցիաներ են ընթանում Օրեգոնի համալսարանում, հաղորդում Է Արմենպրեսը՝ հղում անելով BuzzFeed պորտալին:
Պորտալի խմբագիրն իր Twitter-ում հեռարձակում Է վարում բողոքի ակցիաների վայրից: Նրա խոսքով՝ Օքլենդի փողոցներով երթին մասնակցում Է շուրջ 200 մարդ: «Մեր նախագահը չԷ՛» գոչում են բողոքավորները խմբագրի զետեղած տեսանյութում: Նաեւ լրագրողը պատկերել Է այրվող առարկաներ քաղաքի փողոցներում:
SFGate նորությունների տեղական պորտալն, իր հերթին, հայտնել Է բողոքի մասնակիցներից մի կնոջ վիրավորելու մասին. նրան հարվածել Է ավտոմոբլը: Կինը ծանր վերքերով հոսպիտալացվել Է:
Oregon Live թերթը հայտնել Է բողոքի ակցիայի մասին, որը կազմակերպել են Օրեգոնի համալսարանի ուսանողները: Ուսանողներից մեկի խոսքով՝ բողոքավորները մի քանի շրջան են կատարել ուսանողական ավանի տարածքում, իսկ այնուհետեւ երթի դուրս եկել Օրեգոն քաղաքի փողոցներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: