Թուրքիայում իշխող կուսակցության ներկայացուցիչը ձերբակալվել է գյուլենականներին հարելու մեղադրանքով
Международные новостиԹուրքիայի իշխող Ադրարություն եւ զարգացում կուսակցության Չորումի տարածքային կառույցի նախագահ Յաշար Անաչը ձերբակալվել է: Այս մասին ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական trthaber.com լրատվական կայքը:
Յաշար Անաչը ձերբակալությունից ժամեր առաջ հրաժարական էր տվել:
Անաչը մեղադրվում է գյուլենականներին հարելու եւ նրանց գործունեությանը օժանդակելու մեջ:
Թուրքիայի իշխանությունները 1998 թվականից ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում վտարանդիության մեջ գտնվող Ֆեթուլլահ Գյուլենին եւ նա հետեւորդներին մեղադրում են 2016 հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը որոշ ժամանակ առաջ հայտարել էր, որ ռազմական հեղաշրջման փորձին Գյուլենի մասնակցության «ապացույցներով փաստաթղթերի փաթեթ» են ուղարկել ԱՄՆ-ի նախագահին եւ խնդրել Գյուլենին արտահանձնել Թուրքիային:
Նոյեմբերի 9-ին Յըլդըրըմը, շնորհավորելով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, նրան նույնպես կոչ է արել Գյուլենին արտահանձնել Թուրքիային եւ այդպիսով նոր սկիզբ դնել Թուրքիա-ԱՄՆ բարեկամական հարաբերություններին: