Թուրքիայում Գերմանիայի դեսպանատան դիմաց կազմակերպվել է բողոքի ցույց
Международные новостиԹուրքիայի մայրաքաղաք Անկարայում Գերմանիայի դեսպանատան դիմաց բողոքի ցույց է կազմակերպվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հավաքվածները ձեռքերում պահել են Թուրքիայի դրոշներ և պաստառներ հետևյալ գրություններով` «Մերկել մի ապշեցրու, մեր համբերությունը մի չարաշահիր», «Ձեր սնած ահաբեկչությունը ձեզ էլ կխայթի»:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նոյեմբերի 8-ին մեղադրել է Գերմանիային ահաբեկչությանն աջակցելու մեջ: Արտգործնախարարը հայտարարել է, որ Գերմանիան մշտապես եղել է ոչ թե Թուրքիայի կողմից, այլ Թուրքիայի դեմ նախաձեռնությունների կողքին: Չավուշօղլուն հայտարարել է, որ մինչ օրս թուրքական կողմը Գերմանիայից պահանջել է իրեն հանձնել Քրդական բանվորական կուսակցության (PKK) 4 հազարից ավել անդամի, սակայն նրանցից ոչ մեկին գերմանական կողմը չի հանձնել պաշտոնական Անկարային: Թուրքիայի արտգործնախարարի խոսքով` քուրդ զինյալները Գերմա նիայի տարբեր շրջաններում գումար են հավաքում, և Գերմանիայի ղեկավարությունը քաջատեղյակ է այդ փաստից: «Պատահական չէ, որ բոլոր ահաբեկիչները նախընտրում են Գերմանիան: Այժմ էլ Գերմանիան գրկաբաց ընդունում է գյուլենականներին: Թուրքիայում ահաբեկչական գործողություններ իրականացնող ահաբեկիչներին ամենամեծ աջակցություն ցուցաբերած երկիրը Գերմանիան է»,- հայտարարել է Չավուշօղլուն: