Մեքսիկայի նախագահը պատրաստակամություն է հայտնել աշխատել Դոնալդ Թրամփի հետ
Международные новостиՄեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն շնորհավորել է ԱՄՆ-ին նախագահական ընտրությունների կապակցությամբ եւ պատրաստակամություն է հայտնել աշխատել Դոնալդ Թրամփի հետ, փոխանցում է Gazeta-ն:
«Ես հույս ունեմ, որ Մեքսիկան եւ ԱՄՆ-ը կշարունակեն ամրապնդել համագործակցությունն ու փոխադարձ հարգանքը»,- գրել է Մեքսիկայի նաագահը եւ ընդգծել, որ Մեքսիկան եւ ԱՄՆ-ը ընկերներ, գործընկերներ եւ դաշնակիցներ են, որոնք պետք է շարունակեն Հյուսիսային Ամերիկայի զարգացմանն ուղղված համատեղ աշխատանքը: