Իլհամ Ալիևը շնորհավորել է Դոնալդ Թրամփին
Международные новостиԱդրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու համար։
Իր շնորհավորական նամակում Ալիևը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները, որոնք ունեն 25-ամյա պատմություն, հաջողությամբ կզարգանան նաև հետագայում.
«Մենք ակտիվորեն համագործակցում են քաղաքական, տնտեսական, էներգետիկ, անվտանգության ոլորտներում, այդ թվում նաև միջազգային ահաբեկչության դեմ պայքարի և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողության մեջ։
Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։ Հուսով եմ, որ ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր, Ձեր ղեկավարությամբ ներդրում կունենա այդ հակամարտության արդար կարգավորման մեջ՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»։