Իրան․ ԱՄՆ-ն պետք է վերանայի իր տարածաշրջանային քաղաքականությունը
Международные новостиԱՄՆ-ն պետք է վերանայի իր տարածաշրջանային քաղաքականությունը, հայտնել է Իրանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Բահրամ Քասեմին, մեկնաբանելով ԱՄՆ-ում նախագահական ընտրոթյունների արդյունքները, հայտնում է Irna–ն։
Նրա խոսքով, ԱՄՆ կառավարության քաղաքականությունը կարեւոր նշանակություն ունի Իրանի ժողովրդի համար, ու ԱՄՆ կառավարության գործառույթները Վաշինգթոնի քաղաքականության գնահատման չափորոշիչն են։ «Իրանի ժողովուրդը տհաճ ու տրավմատիկ ապրումներ է ունեցել ԱՄՆ քաղաքականության նկատմամբ»,- հավելել է նա։ Քասեմին նշել է, որ ԱՄՆ միջամտությունը տարածաշրջանի երկրների ներքին գործերին այնտեղ բռնություն ու ծայրահեղականություն ծնող առանցքային գործոնն է։ «Անկայուն իրավիճակը Մերձավոր արեւելքում, Պարսից ծոցում, Կարմիր ծովում, նաեւ այն սպառնալիքները, որոնք ստեղծում են բռնությունն ու ծայրահեղականությունը՝ այդ թվում ԻՊ –ն, վկայում են տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության վերանայման անհրաժեշտության մասին»,- շեշտել է նա։