Աֆրիկյան մայրցամաքի բնակչության մոտ մեկ երրորդը զրկված է խմելու ջրից
Международные новостиԱֆրիկյան մայրցամաքի բնակչության մոտ մեկ երրորդը ՝ շուրջ 330 մլն մարդ, զրկված է խմելու ջրից։ Այս մասին ասվում է զեկույցում, որը ներկայացվել է ՄԱԿ-ի կլիմայական փոփոխությունների հարցերով համաշխարհային համաժողովի պատվիրակների քննարկմանը, փոխանցում է ՄԱԿ-ի ռադիոն։
Զեկույցի հեղինակները նշում են, որ Սեւ մայրցամաքում տեղումների ընդհանուր ծավալը կազմում է տարեկան 670 մմ, մինչդեռ համաշխարհային միջին ցուցանիշը 814 մմ է։ Անդադար երաշտների հետեւանքով տուժում է գյուղատնտեսությունը, ինչը հանգեցնում է պարենամթերային ճգնաժամի ու սովի։
Փորձագետների տվյալներով, եթե 2000-ին ջրային սթրեսից տուժել է Աֆրիկայի երկրների մոտ 47 տոկոսը, ապա մինչեւ 2025 թ․ այդ ցուցանիշը կհասնի 65 տոկոսի։ Ջրային սթրես ասելով նկատի ունեն խմելու ու տնտեսական կարիքների համար պիտանի ջրի պակասը։