Մոսկվան կարողացավ ԱՄՆ նախագահական մրցավազքը օգտագործել որպես Արևմուտքի թուլության նշան
Международные новостиԱմերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակն անսպասելի նվեր էր Կրեմլի համար։
Պարբերականն ընդգծում է, որ որոշակի իմաստով բուն ընտրությունների արդյունքը ավելի պակաս կարևոր էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար, քան այն փաստը, որ Մոսկվան կարողացավ ԱՄՆ նախագահական մրցավազքը օգտագործել որպես Արևմուտքի թուլության նշան։
Թերթն ընդգծում է, որ անհնար է որևէ բանի հետ շփոթել Թրամփի հաղթանակի հետ կապված Կրեմլի խանդավառությունը։ Ինչպես երևում է Կրեմլին շահավետ է Թրամփի մոտ արտաքին քաղաքականություն վարելու փորձի բացակայությունը, ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները, Ռուսաստանի առաջնորդով բաց կերպ ոգեշնչվելը և Ղրիմի հնարավոր ճանաչումը։
Մինչդեռ Հիլարի Քլինթոնը Ռուսաստանում չի վայելում նման հանրաճանաչություն, որի բարձրաստիճան պաշտոնյաները Քլինթոնին անվանել են Լիբիայում, Սիրիայում ու Ուկրաինայում քաոսային իրավիճակ առաջացրած «վարչակարգերի փոփոխման գլխավոր ճարտարապետներից» մեկը։