Մոգերինին վճռական քայլ է ակնկալում ԵՄ-ի պաշտպանության միության ստեղծման ուղղությամբ
Международные новостиԵվրամությունը մարտ ամսին վճռական քայլ կկատարի պաշտպանության եւ անվտանգության միության ստեղծման ուղղությամբ, այս մասին կարող Է Հռոմում հայտարարվել Հռոմի պայմանագրի ստորագրման 60-ամյակի տոնակատարության ժամանակ, որը դրեց Եվրամիության հիմքերը: Այս մասին հայտնել Է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
«Հաջորդ մարտ ամսին, ես կարծում եմ, մենք կկարողանանք հայտարարել, հուսով եմ Հռոմում, պաշտպանության եւ անվտանգության միության ուղղությամբ վճռական քայլ անելու մասին»,- ասել Է Մոգերինին՝ ելույթ ունենալով Եվրոպայի պաշտպանական գործակալության խորհրդաժողովում:
Նա նշել Է, որ գործակալության աշխատանքը «ցույց կտա՝ դա Էվոլյուցիա կլինի, թե հեղափոխություն»: «Կարեւոր Է, որ առաջշարժում լինի»,-հավելել Է Եվրոպայի դիվանագիտության ղեկավարը, որը նաեւ գլխավորում Է Եվրոպայի պաշտպանական գործակալությունը:
Նոյեմբերի 14-ին ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարությունների եւ պաշտպանության նախարարությունների ղեկավարների համատեղ նիստում քննարկվելու Է պաշտպանության եւ անվտանգության եվրոպական քաղաքականության իրագործման պլանը: Մոգերինիի խոսքով՝ այն ներառում Է երեք բաղադրիչ. արտաքին հակամարտություններին եւ ճգնաժամերին հակազդելու ԵՄ-ի հնարավորությունները, Եվրամիության խոցելի գործընկերների պաշտպանունակության ամրապնդումը եւ Եվրամիության ու միության քաղաքացիների պաշտպանությունը: ԵՄ-ի 28 անդամ երկրների ղեկավարներն այս պլանին պետք Է հավանություն տան դ եկտեմբերին կայանալիք գագաթնաժողովում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: