Էրդողանին խիստ քննադատության ենթարկած Գերմանիայի ԱԳ նախարարը մեկնում է Թուրքիա
Международные новостиԳերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնամյերը հայտնել է, որ առաջիկա օրերին այցելելու է Անկարա։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, Գերմանիայի ԱԳ նախարարը թեեւ վերջին շրջանում խիստ քննադատության է ենթարկել Էրդողանի վարած քաղաքականությունը, այնուամենայնիվ կարեւորել է Թուրքիայի հետ երկխոսության շարունակությունը։
Նշվում է, որ Գերմանիայի ԱԳ նախարարը նախատեսում է Թուրքիա մեկնել առաջիկա շաբաթվա ընթացքում։