ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով հազարավոր սիրիացիներ և իրաքցիներ են զոհվել. ՌԴ ՊՆ
Международные новостиՀազարավոր խաղաղ սիրիացիներ և իրաքցիներ են զոհվել վերջին մեկ տարում ամերիկյան ռազմական օդուժի իրականացրած ավիահարվածների հետևանքով: РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության աղբյուրը:
Այս հայտարարությունն արվել է ի պատասխան ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Ջոն Թոմասի այն տեղեկությանը, որի համաձայն` անցյալ տարվա նոյեմբերից մինչև այս տարվա սեպտեմբերը Սիրիայում և Իրաքում ԱՄՆ ավիահարվածների հետևանքով զոհված խաղաղ բնակիչների թիվը կազմում է 64, իսկ վիրավորներինը` 8:
Ռուս պաշտոնյան ընդգծել է, որ ամերիկյան ավիացիան Սիրիայում և Իրաքում օրական 20 հարված է իրականացնում և շուրջ 7300 հարված իրականացրել է անցյալ տարվա ընթացքում: