ՌԴ ՊՆ-ն դիմել է Քիմիական զենքի արգելման կազմակերպություն՝ Հալեպ աշխատակիցներ ուղարկելու համար
Международные новостиՌԴ ՊՆ-ն դիմել է Քիմիական զենքի արգելման կազմակերպություն՝ խնդրելով աշխատակիցներ ուղարկել Հալեպ, որտեղ գրոհայիններն ավելի վաղ քիմիական զենք էին կիրառել: Այս մասին ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Դիմում ենք Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը, որպեսզի հնարավորինս արագ ուսումնասիրվի Հալեպի «1070» թաղամասը քիմիական զենք օգտագործելու փաստը պարզելու համար»,- ասել է նա: