ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը կկայանա 2017-ի դեկտեմբերին
Международные новостиԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը, որին մասնակցում են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան, տեղի կունենա 2017-ի դեկտեմբերի վերջին, լրագրողներին ասել է ԵՄ ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը կկայանա եկող տարի, հավանաբար, տարեվերջին»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը՝ չցանկանալով հայտնել իր անունը: Նա նաեւ չի մեկնաբանել լրագրողների ենթադրությունը, որ միջոցառումը կընթանա Բրյուսելում: