Financial Times. Թրամփի պոտենցիալ «նախարարների կաբինետը». 5 մարդ, որոնց պետք է ուշադրություն դարձնել
Международные новостиFinancial Times-ը փորձել է պարզել, թե Դոնալդ Թրամփի վարչակազմում ովքեր կզբաղեցնեն առանցքային պաշտոնները: Պարբերականն առանձնացրել է 5 մարդու, որոնց վրա պետք է հատկապես մեծ ուշադրություն դարձնել:
1. Մայք Փենք, Ինդիանայի նահանգապետ, ԱՄՆ ընտրված փոխնախագահ
«Փենսը պետական կառավարման ոլորտում փորձ ունի, որն ակնհայտ պակասում է Թրամփին: Ամենայն հավանականությամբ Փենսը, կլինի ազդեցիկ փոխնախագահների շարքում, որոնց են պատկանում նաեւ Դիք Չեյնին եւ Ջո Բայդենը: Սակայն Փենսի դիրքորոշումը բոլոր հարցերում չէ համապատասխանում Թրամփի հայացքներին: Փոխնախագահների թեկնածուների միջեւ բանավեճերում նա չպաշտպանեց միգրանտներին արտաքսելու Թրամփ կոչը եւ ոչ էլ պաշտպանեց ՌԴ նախագահ Պուտինի հասցեին նրա գովքը»,- ասված է հոդվածում:
2. Քրիս Քրիսթի, Նյու Ջերսիի նահանգապետ
Օրերս պարզվեց, որ Քրիսթիի քաղաքական կարիերան ավարտվել է: «Նրա 2 նախկին օգնականներին մեղավոր էին ճանաչել դավադրության եւ խարդախության մեջ: Սակայն հիմա Քրիսթին կդառնա ամենազբաղված եւ ազդեցիկ մարդկանցից մեկը Վաշինգթոնում: Նա ղեկավարում է Թրամփի թիմը անցումային փուլում»,- ասված է հոդվածում:
3. Ռուդոլֆ Ջուլիանի, Նյու Յորքի նախկին քաղաքապետ
Թերթը հիշեցնում է, որ Ջուլիանին սկզբում հայտնի դարձավ որպես Մանհեթենի դատախազ: Նա հաջողությամբ հետապնդում էր Ուոլ Սթրիթի ազդեցիկ դեմքերին եւ մաֆիայի հեղինակություններին: «Հիմա նա առաջատար թեկնածու է համարում գլխավոր դատախազի պաշտոնում»,- գրում են հեղինակները:
4. Նյութ Գինգրիչ, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ
Հնարավոր է, որ նա դառնա պետքարտուղար: Սական, թերթը հիշեցնում է, որ իր կարիերայի ընթացքում Գինգրիչը հայտնի է դարձել որպես «սադրիչ»: Թրամփ որոշ դաշնակիցներ ասում են, որ պետքարտուղարի գլխավոր թեկնածուն Բոբ Քորքերն է՝ միջազգային հարաբերությունների սենատի հանձնաժողովի նախագահը:
5. Սթիվեն Մնուհին, որը նախկինում Goldman Sachs-ի թոփ մենեջերն էր:
«Մնուհինը Dune Capital Management-ի եւ Dune Entertainment Partners-ի տնօրենների խորհրդի նախագահն է եւ Թրամփի գործընկերը», - ասված է հոդվածում: Թրամփն ասել էր, որ նրանից լավ ֆինանսների նախարար դուրս կգա: