Բորիս Ջոնսոնը կոչ է արել «դադարեցնել նվնվոցը» Թրամփի հաղթանակի կապակցությամբ
Международные новостиՄեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտնել է, որ Եվրոպայի երկրները պետք է դադարեցնեն «հավաքական նվնվոցը» ԱՄՆ ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի կապակցությամբ, գրում է The Telegraph–ը։
«Ես իմ սիրելի եվրոպացի բարեկամներին ու գործընկերներին կասեի, որ եկել է ժամանակը վերջ տալ ԱՄՆ նախագահական ընտրոթյունների արդյունքների կապակցությամբ հոռետեսությանը ու հավաքական նվնվոցին»,- ասել է նա։
Նա հավելել է, որ այս իրավիճակը հրաշալի հնարավորություն է Բրիտանիայի համար՝ ստեղծել ԱՄՆ-ի հետ փոխհարաբերություններ, որոնք տնտեսական նշանակություն կունենան երկրի համար։ Այդ հարաբերությունները մեծ նշանակություն կունենան նաեւ ամբողջ աշխարհի կայունության ու բարգավաճման համար։