ՕՊԵԿ-ը Թրամփի թիրախում
Международные новостиԲրիտանական Financial Times թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահական ընտրարշավի ժամանակ ՕՊԵԿ-ն ու նրա անդամ երկրները հաճախ հայտնվել են նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիրախում։
Թրամփը կարտելին քանիցս մեղադրել է նրանում, որ նա «պատանդ է պահում» ԱՄՆ-ին և սպառնացել է «յուրացնել» իրաքյան նավթը կամ դադարեցնել դրա ներկրումը Սաուդյան Արաբիայից։
Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է կրճատել էներգետիկ սեկտորի վերահսկողությունը և հորատմանը տրամադրել դաշնային հողերը։ Թրամփի նման հայտարարությունները, որոնք ուղղված են ԱՄՆ-ն էներգետիկ պլանում անկախ դարձնելուն, մեծ սպառնալիք են ՕՊԵԿ-ի համար։
Թրամփի իշխանության գալուց հետո Սաուդյան Արաբիան, որին թերթը որակում է որպես ՕՊԵԿ-ի «օրենքով գող», ռիսկի է դիմում նորից կորցնել հաճախորդների ու շուկայում իր բաժնեմասը։
Կարտելի անդամներին մտահոգում է, թե ով է կրելու կրճատումների հիմնական ծանրությունը։