ՌԴ-ում բացահայտվել է Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ահաբեկչություն նախապատրաստող խմբավորում
Международные новостиՌուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը բացահայտել է ահաբեկչական խմբավորման գործունեությունը: Վերջինս նախապատրաստել էր ահաբեկչություն Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, օպերացիան իրականացվել է Ռուսաստանի ՆԳՆ-ի աջակցությամբ, ինչպես նաև Տաջիկստանի և Ղրղզստանի գործընկերների օգնու թյամբ:
«Նոյեմբերի 12-ին Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում իրականացված օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում ձերբակալվել է 10 ահաբեկիչ»,-ասված է դաշնային ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Ուժային կառույցերի տեղեկություններով՝ ահաբեկչական խումբը, բաղկացած Կենտրոնական Ասիայի ներգաղթյալներից, նախապատրաստել է մի քանի ահաբեկչական գործողություն: Ահաբեկիչների մոտ հայտնաբերվել և առգրավվել են 4 ինքնաշեն պայթուցիկ, հրազեն, ռազմամթերք, ինչպես նաև կապի միջոցներ:
Դաշնային ծառայությունը հավելել է, որ ձերբակալվածների ցուցմունքների համաձայն՝ նրանք կապի մեջ են եղել «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: