Սիրիայի ռազմաօդային ուժերը գրոհել են Իդլիբ նահանգում
Международные новостиՍիրիայի ռազմաօդային ուժերը գրոհել են Իդլիբ նահանգում «Ահրար աշ-Շամ» արմատական խմբավորման դիրքերը: Այս մասին հայտնում է Al Manar հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ գրոհայինների շարքերում զոհեր և վիրավորներ կան:
Al Manar-ի հաղորդմամբ՝ օդային գրոհը կազմակերպվել է «ի պատասխան խաղաղ բնակավայրերի հանցավոր գնդակոծություններին»: Ուրբաթ իսլամիստների արձակած արկերն ընկել են տեղի մզկիթներից մեկի վրա: Զոհերի և վիրավորների թվում (նրանց թիվը ճշտվում է) երեխաներ են եղել: